воскресенье, 4 марта 2012 г.

Ռետ Լամբը երբեք չի քնում























Ռետ Լամբը լույս աշխարհ է եկել Շենոն և Դևիդա Լամբերի ընտանիքում: Իր ծնված հենց առաջին օրից եղել է ծնողների և կլինիկիայի ուշադրության տակ, իսկ ավելի ուշ ամբողջ աշխարհի բժիշկների:

Փաստացիորեն Ռետ Լամբը չի տարբերվում մյուս երեխաներից: Սակայն երբ գալիս է ցերեկվա կամ գիշերվա սովորական քնի ժամը, երեխայի մոտ տարբերություն չի նկատվում, նա մնում է այդպես ակտիվ և անհանգիստ:

Ի սկզբանե,այս ամենը չէր անհանգստացնում ոչ հորը,ոչ էլ մորը,այն դարձել էր նրանց համար սովորական:Սակայան որոշ ժամանակ անց երեխայի մոտ սկսեցին հիվանդություններ ի հայտ գալ:

Այդ ամենից շահագռգռված ֆենոմեն տղայի բժիշկը տղային ենթարկեց բազմաթիվ բժշկական հետազոտություննների,և վերջապես գտավ հիվանդությունը,հիվանդություն Առնոլդ-Կերրի:

Չնայած այն հանգամանքին, որ Ռետ Լամբի առողջականը մինչև հիմա վախի պատճառ չի դարձել, ապագայում անհանգստության պատճառ կարող է դառնալ: Թե որքան տղայի օրգանիզմը կկարողանա գործել նման ռեժիմով` անհայտ է:

Թե որքան կտևի Ռետ Լամբի կյանքը, ցույց կտա ժամանակը: Նրա ծնողները դեռ հույս ունեն, որ իրենց երեխայի բախտը կբերի և ինչ-որ մի ականավոր բժիշկ անպայման մի բան կմտածի և կկարողանա օգնել տղային ապրել:

1 комментарий:

Lilitik комментирует...

jisht a anhavanakan a, bayc vor asume q.........