Թվում է, որ այդպիսի պատահարից հետո այն հարցը, թե հանդիսանում է մոլագարային կիրքը տեսախաղերի հանդեպ հոգեկան հիվանդություն, պետք է ինքնին դուրս մնա:
Այս Halo 3 խաղից 17 ամյա Դանիել Պյոտրիչը կորցրել է իր հանգիստը և քունը, նա մի կողմ է դրել ուսումը և սկսել է չշփվել ընկերների հետ: Անհանգստացած ծնողները անընդհատ փորձում էին խոսել տղայի հետ և համոզել նրան ավելի քիչ ժամանակ հատկացնել այդ խաղին, բայց իհարկե առանց արդյունքի: Այդ ամենից հետո Սյուզան և Մարկ Պյոտրիչները սկսեցին դիմել ծայրահեղ քայլերի . վերցրեցին խաղի դիսկը և փակեցին սեյֆում:
2007թ.-ի հոկտեմբերին Դանիելը խլում է հորից սեյֆի բանալիները, բացում է այն, վերցնում է խաղի դիսկը և հոր զենքը:Հետո գնում է ծնողների սենյակ, խնդրում է նրանց փակել աչքերը խոստանալով անակնկալ: Երբ նրանք կատարեցին իրենց որդու ցանկությունը Դանիելը կրակում է հոր և մոր գլխին, այնուհետև զենքը դնում է հոր ձեռքի մեջ, որպեսզի դա համարեն ինքնասպանություն:
Սյուզան Պյոտրիչը մահացավ հիվանդանոցում հրազենային վիրավորվածությունից, իսկ Մարկին կարողացան փրկել: Դատարանը տղային դատապարտեց 23 տարվա ազատագրման: Դանիելի հայրը հայտնեց, որ ներել է որդուն:

Комментариев нет:
Отправить комментарий