Վերջինյա նահանգի,Սպրինգֆիլդ քաղաքում ապրող կատուն,դարձավ ԱՄՆ-ի Սենատի հավակնորդ: Մեյն-կունը` Հենկ մականունով, հանդիսանում է անկախ թեկնածու. նրա անունը չի մտնում ընտրական քվեաթերթիկի մեջ: Հենկի տերը և միևնույն ժամանակ նրա ընտրական արշավի մենեջեր Մետյու Օ`Լարին պատմեց,որ կատվի հիմնախնդիրներից մեկն սենատոր դառնալուց հետո աշխատատեղերի ստեղծումն է: Նախկին անտուն կենդանու նախընտրական ծրագրում ասվում է,որ աշխատատեղերի ստեղծումը կօգնի լավացնել կյանքը սկզբում քաղաքներում,ապա շրջաններում և ամբողջ երկրում: Հենկը խոստանում է իրեն ընտրելու դեպքում,որ <<կաթ կլինի յուրաքանչյուր կերամանի մեջ>>:
Հենկը առաջին կենդանին չէ ԱՄՆ-ում,որ զբաղվում է իր քաղաքական կարիերայով: Այսպես, օրինակ 2010 թ.-ին Տեխասի գուբերնատորի պաշտոնում առաջարկված էր Վուդրոու մականունով շան թեկնածությունը:Ինչպես նաև ԱՄՆ-ի դեմոկրատիայի պատմության մեջ մտել է Բոսկո շունը, որը գրավել է Կալիֆորնյա նահանգի Սանոլ քաղաքի հարգարժան քաղաքապետի պաշտոնը 1981-ից 1994 թթ-ին:


Комментариев нет:
Отправить комментарий