Երբեմն մարդկանց մոտ հասարակ նախանձը փոխակերպվում է ատելության ու սեփական անզորության վրա հիմնվելով՝ մարդիկ վատաբանում են նրանց, ովքեր վաղուց դադարել են հասարակ մարդ լինել:
27 տարի առաջ հենց այս օրը` փետրվարի 5-ին Պորտուգալական Ֆունշալե քաղաքում ծնվել է ՆԱ` հաղթողը: Ծնողները նրան անվանեցին Ռոնալդու՝ ի պատիվ ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի:
Ճակատագիրը շատ քչերին է հաղթելու արվեստ շնորհում, էլ ավելի քչերին՝ օժտում հաղթողի բնավորությամբ: Այդ քչերից մեկն էլ Ռոնալդուն է: Խաղադաշտում իր յուրահատուկ սանրվածքներով, անցումներով, դրիբլինգով, արագությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինելով 11-ից մեկը, խաղադաշտում առանձնանում է իր անհատականությամբ, առեղծվածային կերպարով ու հաղթանակի մեծ ձգտումով:
Լինելով իրադարձությունների կենտրոնում, նա կարողանում է իր շուրջը պտտել ֆուտբոլային աշխարհը, թիմին առաջնորդել դեպի հաղթանակը, խաղալ իր ֆուտբոլը, օգտակարը համատեղել գեղեցիկի հետ ու գոհացնել երկրպագուների «թատրոնային» ցանկությունները: Ավաղ, բոլորը չէ, որ հիանում են գեղեցիկով: Ոմանք հենց այդ իրադարձությունների կենտրոնին էլ փորձում են ուղղել ամեն տեսակի քննադատությունները, սակայն Ռոնալդուն լինելով ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլիստ, այլև մարդկային կամքի ամրության օրինակ, շարունակում է ցուցադրել գերազանց ֆուտբոլ, նվաճել ու ստեղծագործել: Ցանկացած աշխատանք տալիս է իր պտուղները: Ճիշտ է՝ Ռոնալդուի աստեղը դեռևս ամբողջությամբ չի փայլել արքաների օրրանում, սակայն հաղթանակի ժամը մոտ է, երբ ֆուտբոլային թագավորը կառաջնորդի արքաներին դեպի հաղթանակների բարձունքը, կվերահաստատի իր մենիշխանությունը, կլռեցնի ամեն տեսակի խոսակցություններն ու սուլոցները, կապացուցի ֆուտբոլային թեորեմը՝ «հաղթողը լավագույնն է աշխարհում»:
ArmPlus.blogspot.com-ը սրտանց շնորհավորում է Ռոնալդուի ծննդյան 27 ամյակը՝ ցանկանալով առողջություն, ֆուտբոլային հաղթանակներ ու նվաճումներ: Թող արքաների 7 համարը դառնա բարձունքի նոր խորհրդանիշ:
Комментариев нет:
Отправить комментарий