Վերջերս ռումինացի մոդելավորողներին հաջողվել էր սահմանել համաշխարհային ռեկորդ. նրանք կարեցին աշխարհի ամենաերկար զգեստը: Այդ գեղեցիկ զգեստը կարելու համար պահանջվել է 3 ամիս, որի վրա աշխատել են 10 հմուտ դերձակներ: Նրանց աշխատանքի արդյունքը այս գեղեցիկ զգեստն է, որի երկարությունը 2 կմ 750 մետր է: Այդ ռումինացի մոդելավորողները անցան իրենցից առանջ եղած ռեկորդը, որը 2 կմ 488 մետր էր:
Այս եզակի զգեստի համար օգտագործել են 5 կմ երկարությամբ թանկարժեք կտորներ և 1857 ասեղներ: Այս յուրօրինակ զգեստը ցուցադրվել է Բուխարեստի ամենամյա հարսանեկան տոնավաճառին: Որպեսզի այդ զգեստը մեծ տպավորություն թողի բալորի վրա, 17 ամյա Էմման հագավ այդ զգեստը և նստեց թռչող օդապարիկի մեջ, բարձրացավ վերև, և ամբողջ քողը սփրեց Ռումինիայի կենտրոնում:






































